կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Եթե Էրդողանը շարունակի նույն կերպ գործել, նրա քաղաքական կյանքը կկրճատվի». թուրք քաղաքագետ

«Եթե Էրդողանը շարունակի նույն կերպ գործել, նրա քաղաքական կյանքը կկրճատվի». թուրք քաղաքագետ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերընտրված Էքրեմ Իմամօղլուն ermenihaber-ի փոխանցմամբ զրուցել է բրիտանական «Financial Times» թերթի թղթակցի հետ: 

Իմամօղլուն, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրած պարտությանը, խոսել է նաև Էրդողանի մասին:

«Եթե նա չհրաժարվի այն քաղաքակությունից, որով պետությունը ենթարկվում է մեկ մարդու կամքին, քաղաքական ապագայի համար պետք է անհանգստանալ: Եթե Էրդողանը շարունակի չհասկանալ ընտրողի ուղերձն ու անել նույն բանը, կկրճատի իր քաղաքական կյանքը: Ամեն ինչ նրա ձեռքերում է»։

Բացի այդ Իմամօղլուն մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունները բնութագրել է հետևյալ կերպ.

«Սա իրականում միայն Ստամբուլի ընտրությունը չէր: Այն վերածվել է ընտրության, որն ինքն իրեն հայտարարել է նախագահի զրուցակիցը»:

«Վախենալու մարդ կարող է լինել Էրդողանը»,- պատասխանել է  ԺՀԿ-ական քաղաքապետը։

Թերթում հրապարակված նյութում տեղ են գտել նաև «Financial Times»-ի սեփական գնահատականները՝ կապված Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:

Թերթը Իմամօղլուին որակել է որպես Էրդողանի գլխավոր մրցակից և նշել, որ դա վերստին հաստատում են ընտրությունների արդյունքները:

«Անցած շաբաթավերջին Էքրեմ Իմամօղլուի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը մեծ ոգևորություն առաջացրեց Թուրքիայում վերածնվող ընդդիմության շրջանում և հաստատեց, որ 52 տարեկան Իմամօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է»:

Բացի այդ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրների տարած հաղթանակը որակվել է որպես Էրդողանի կուսակցության ստեղծումից ի վեր ԱԶԿ-ի ամենամեծ ընտրական պարտությունը:

Նշվում է նաև, որ 2023-ի մայիսյան համապետական ընտրություններից հետո Էրդողանը նպատակ ուներ երկրի ամենամեծ քաղաքի նկատմամբ կրկին հաստատել իր վերահսկողությունը, որի նպատակով էլ ԱԶԿ-ական թեկնածուների համար մեծ թափով ընտրարշավ էր իրականացնում:

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում հաղթել է ձայների 51.14 տոկոսով, իսկ ԺՀԿ-ն ընդհանուր ՏԻՄ ընտրություններում՝ 37.77 տոկոսով: 

  • Կիսվել: