կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա. Փաշինյան

Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը, որի ժամանակ անդրադարձել է հարցին,թե արդյոք հավատու՞մ է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։

՛՛Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես՛՛,-ասել է Փաշինյանը:

 

  • Կիսվել: