Եթե չեն դիմադրում, մենք ասֆալտին չենք պառկեցնում․ Փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին
Օրենքն է սահմանում, որ եթե մենք ահազանգ ենք ստանում, անկախ անձից պետք է արձագանքենք, կարծում եմ , որ այն, ինչ արվել է, չի խախտել ՀՀ օրենքըԱյս մասին այսօր՝ փետրվարի 5-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունը կեղծ է, ապա որն է բերման ենթարկելու իմաստը։
«Ես չեմ ուզում աստառ տալ մեկնաբանություններին, այլ ասում եմ այն, ինչ կատարվել է։ Պատկերացրեք՝ ՀՀ ոստիկանություն ստանում է ահազանգ և չի արձագանքում։ Ամեն ինչ, որ կատարվել է, արվել է օրենքի շրջանակներում, և ես չեմ ուզում քաղաքական աստառ տալ այդ ամենին, որովհետև ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է»։
Փոխոստիկանապետը չցանկացավ արձագանքել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին հայտարարությանը․
«Ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելը օրենքի սահմաններում է, կոնկրետ չափորոշիչներ ունի։ Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը և տրամաբանական լուծումը։ ես չեմ կարող գնահատական տալ՝ սպառնալիք էր դա, թե սպառնալիք չէր, կարող է լինել զուտ էմոցիոնալ արտահայտում, բայց նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից։ Նման սպառնալիք հնչեցնելը ընդունելի չէ, ուղղակի մեր արձագանքը դրան այլ խնդիր է»։
Անդրադառնալով ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելուն՝ փոխոստիկանապետն ասաց, որ եթե չեն դիմադրում, ասֆալտին չեն պառկեցնում։