շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե ԲՀԿ-ն մասնակցի Դեմիրճյան փողոցը փակելուն, ապա խորհրդարանական երկրի մասին իրենց պատկերացումները շատ մշուշոտ են. Քոչարյան

Եթե ԲՀԿ-ն մասնակցի Դեմիրճյան փողոցը փակելուն, ապա խորհրդարանական երկրի մասին իրենց պատկերացումները շատ մշուշոտ են. Քոչարյան

«ԶՈՒ-ն այս պահին էլ վերահսկվում են ՊՆ-ի կողմից: ԳՇ հայտարարությունը տարածելուց հետո, որքան էլ քաղաքական դաշտի խաղացողներն ուզում էին բանակը ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ»,- «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ԳՇ հայտարարության տակ ստորագրած զինվորականների 98 տոկոսը, բացառությամբ մեկ-երկու գեներալի, ըստ էության, քաղաքական պրոցեսից դուրս են:

«Տիրան Խաչատրյանի ազատումը ներքաղաքական սրացման պատճառ չպետք է դառնար, առավել ևս՝ Տիրան Խաչատրյանի հետ կապված բազմաթիվ հարցեր կան՝ կապված 44-օրյա պատերազմի հետ»,- ասել է նա:

Անդրանիկ Քոչարյանը խոսել է նաև արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ առաջարկն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետը որպես հանգուցալուծում, որպես հանդարտեցման առաջին քայլ առաջարկել է արտահերթ ընտրություններ: Հիմա ժամկետները պետք է քննարկեն առաջին հերթին Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը: Բայց Ծառուկյանը, խորհրդարանական ուժը, դեռ երեկ ես հասկացա, որ գտնվում է արտախորհրդարանական ուժերի տիրույթում. փոխանակ այստեղ մտածեն հանգուցալուծման մասին, այնուամենայնիվ, Դեմիրճյան փողոցը փակելու մասին են մտածում: Եթե ԲՀԿ-ն մասնակցի Դեմիրճյան փողոցը փակելուն, խորհրդարանական երկրի մասին իրենց պատկերացումները շատ մշուշոտ են»,- նշել է նա:

Քոչարյանի խոսքով, ԱԺ-ն մեծ լեգիտիմությամբ օժտված, առաջնային մանդատ ունեցող մարմին է, որը պետք է աշխատի: «Եթե ուզում են արտահերթի խնդիրն օր առաջ լուծել, պետք է գան ԱԺ՝ աշխատելու, ոչ թե գնան փակեն ԱԺ մուտքերը»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: