երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Եթե ԲՀԿ-ին թվում է, որ կաշկանդված եմ լինելու, սխալվում է. Արման Բաբաջանյան

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ կաշկանդված եմ լինելու, սխալվում է. Արման Բաբաջանյան

Գևորգ Պետրոսյանը չի ներկայացնում իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը, ակնալում եմ իրենց առաջնորդի արձագանքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բաբաջանյանը նշեց, որ հեռու է ԱԺ դահլիճը «քրեական ռազբորկայի» վայր դարձնելու մտքից և այդպիսի մղումներ չի կարող ունենալ:

«Պատգամավորներից մեկն ուղղակի ինձ զգուշացնում էր բարձր չխոսել ու մատ թափ չտալ, իսկ իմ արձագանքն այն տոների ու ձևի մեջ էր եղել, որին ականատես եմ եղել: Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեք, որևէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որևէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ: Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ, կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը ու դա չեմ կարողանալու պաշտապնել դահլիճում և դահլիճից դուրս, նա սխալվում է», - ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանը նաև նշեց, որ ողջունելի է համարում «Իմ քայլի» պատգամավորների պահվածքը, ովքեր աջակցեցին իրեն:

  • Կիսվել: