շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե արտահերթ ընտրությունները հապճեպ կայանան, այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա. Վահե Գասպարյան

Եթե արտահերթ ընտրությունները հապճեպ կայանան, այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա. Վահե Գասպարյան

Հիմա միայն ժողովրդից է կախված մեր ապագան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վահե Գասպարյանը:

Նա նշեց, որ այն ուժերը, որոնք կան այսօրվա քաղաքական դաշտում, ոչ այնքան մտահոգված են երկրի ապագայով, որքան աթոռակռիվ են անում, պատվեր կատարում:

Գասպարյանի հավաստիացմամբ՝ ժողովրդի ապագայով մտահոգված են ազգային ուժերը և  ժողովուրդը: Նա հիշեցրեց, որ դեռ 2018-ին ՛՛Սասնա ծռերն՛՛ ասում էին՝ այս խորհրդարանը շատ կարճ կյանք կունենա, ինչը կոշտ ընդունվեց:

՛՛Փաշինյանը մեզ խոստացավ ասֆալտին փռել, բայց մենք դա ասում էինք, քանի որ այդպես էինք ուզում, այլ պարզ քաղաքագիտական վերլուծության հետևանք էր: Ահա, կյանքը ցույց տվեց, որ ցավոք, ճիշտ էինք, և մենք դրա համար շատ թանկ գին վճարեցինք: Այժմ կանգնած ենք կրկին արտահերթ ընտրությունների առաջ՛՛,-ասաց Գասպարյանը:

Նա ասաց նաև, որ եթե արտահերթ ընտրությունները հապճեպ կայանան, ապա կրկին այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, քանի որ խորհրդանում կրկին ներկա կլինեն նախկին համակարգի ներկայացուցիչ ուժերը:

  • Կիսվել: