Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են. Կարապետյան
Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են։ Պետք է աշխատատեղեր ստեղծել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր օպոնենտները մեզ փորձում են բացատրել, թե ինչ կարևոր է կրթությունը։ Իմ մեջքի հետևում դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, 30 տարի, որպես ուսուցչուհի դասավանդել է տատս, աշխատել է մայրս և մեր ընտանիքի ամենօրյա պատմությունները կապված են դպրոցի հետ, քանի որ ուսուցիչների ընտանիք ենք։
Դպրոցը վերակառուցվել է 20 տարի առաջ և կարծում եմ կարիք չկա մեզ բացատրելու թե ինչքան կարևոր է կրթությունը, ինչքան կարևոր է դպրոցաշինությունը։ Չնայած բոլոր այս ներդրումներին, որ արել ենք մեր համայնքներում մեծ սիրով, 20 տարվա ընթացքում մեր գյուղից մարդիկ հեռանում էին, քանի որ աշխատանք չկա»։
Կարապետյանը նաև նշել է, որ նույնը սպառնում է նաև Հայաստանի բոլոր գյուղերին:
Մանրամասները՝ տեսանյութում.


