Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզոտչոտնիկ»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
Այսօր Ազգային ժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասնագիտական ու քաղաքական անցյալին, ընտրակաշառքի թեմային և ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ շրջանառվող թեզերին։
Մասնավորապես՝ Ղահրամանյանը կասկածի տակ է դրել ընդդիմադիր խմբակցությունների լեգիտիմությունը՝ Արամ Վարդևանյանին անվանելով «ամենամեծ մանդատագողը»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն իր մանդատները ստացել է կեղծ թեզերի շնորհիվ։
«Եթե չլիներ ձեր կողմից կեղծ թեզը 300,000 ադրբեջանցիների… հինգ տարի հետո եթե 300,000 ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ես ձեր բոլորի նկարները դնելու եմ իմ ֆեյսբուքյան պատին և… համարելու եմ «բեզաչոտնիկ»»,-ասել է պատգամավորը:
Այս արտահայտությունից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է հայտարարել Ղահրամանյանին և կոչ արել զերծ մնալ նման որակումներից։
Մանրամասները՝ տեսանյութում.



