հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եթե 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան

Եթե 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան

Եթե 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում, ես որևէ կասկած չունեմ: Այս մասին «Մեծ քաղաքականություն» պոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ իրենք ռևանշիստական նկրտումներ չունեն․ «Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»։

Հարցին, թե փաստորեն պատերազմ չի լինելու, եթե իրենք գան իշխանության, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «իհարկե չի լինելու»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ «Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդը եթերում կլինի վաղը՝ մարտի 24-ին, ժամը 20:00-ին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: