կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես սարսափում եմ ձեր ապագայից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ես սարսափում եմ ձեր ապագայից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ադրբեջանցիները հատել են ՀՀ տարածքը, զինվոր են սպանում, ամեն օր սահմանային տուրուդմփոցներ են, հիմա էլ մտել են պահպանության տարածք և գերեվարել են, ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս աղետը կանգնեցնել է պետք: ՊՆ-ի հայտարարությունները՝ «կոչ ենք անում ադրբեջանական ԶՈւ-ին գնալ, այլապես...», «այլապեսը» մենք չենք տեսնում:

Այս իշխանությունը եկավ դագաղներով, այս իշխանությունը հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է: Հետո ասում եք՝ կա ապագա: Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագայի մասին», - նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի ելույթին, կոչ արեց նրան ատելության խոսք չտարածել։

 

  • Կիսվել: