կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել. Ալիև

Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Այստեղ գալը (Բաքու - խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել եւս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջեւ, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիեւի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

 

  • Կիսվել: