երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ես կամավոր՝  59 տարեկանում մեկնել եմ Արցախ ու աջակցել եմ. Սեյրան Օհանյան

Ես կամավոր՝ 59 տարեկանում մեկնել եմ Արցախ ու աջակցել եմ. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր Ռոբեչտ Քոչարյանի, ՀՅԴ և "Վերածնվող Հայաստան" կուսակցության դաշինքի հանրահավաքից հետ լրագրողների հետ զրույցում նշեցմ, որ ինքը  ինչպես շատերը, կամավոր, 59 տարեկան հասակում մեկնել է Արցախ, ինչով կարողացել է, աջակցել է նախագահին։ Օհանյանն ընդգծեց, որ լիարժեք կառավարում իրականացնողը միայն ռազմական գործող գործիչներն էին:

 «Ես այն մարդկանից չեմ, որ խուսափեմ պատասխանատվությունից, բայց ես այնտեղ որևէ մի հնարավորություն չեմ ունեցել բացի խորհուրդ տալուց, ինչ ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հավանաբար այն ասել է ժողովրդին ոգևորելու համար, բայց նա պատերազմի ժամանակ շատ բաներ է ասել»,- ասաց նա։

Նա անդրադարձավ անցած տարիներին իշխանությունների թերացումներին՝ նշելով,սակայն, որ այս իշխանությունը բոլոր արժեքները հավասարեցին գետնին։

«30 տարիների ընթացքում իշխանությունները ունեցել են նաև թերություններ, այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցին գետնին, իսկ թերությունները բամզապատկեցին մանրհոգի, մանրախնդիր, անփորձ լինելու պատճառով, երկիրը պետք է ղեկավարի փորձառու, մեծահոգի, ճանապարհ անցած մարդ: Հիմա այս դաշինքը փորձառու անձանց հետ գալիս է հին մեր արժեքները վերականգնելու, և իրենց հին թերությունները նվազեցնելու, զրոյի հավասարացնելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: