Ես ինձ օլիգարխ չեմ համարում, Լուկաշենկոն էլ իմ ընկերն է. Ծառուկյան
Ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, թող իրենք էլ շփվեն, այնտեղ կերևա՝ հրեշն ով է, քաղցրն ով է, համովն ով է։ Այս մասին այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն բանին, որ իշխանություններն ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ իրեն, պիտակավորում են որպես ՛՛ռուսամետ՛՛ և ՛՛եռագլուխ հրեշ՛՛։
Խոսելով այն մասին, որ իրեն անվանում են ՛՛բելառուսամետ օլիգարխ՛՛՝ նա նշեց. ՛՛Հիմա դա վիրավորա՞նք է։ Օլիգարխը պետական լծակներից օգտվող մարդ պետք է լինի, ես ինձ օլիգարխ չեմ համարում։ Բելառուսի նախագահն իմ ընկերն է, ով հայ ժողովրդի կողքին է, ցանկացած հարցով ընդունում է, հարգում է, պատրաստակամ է՝ աջակցելու մեզ։ Իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում՛՛։



