շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես իմ խոսքը միշտ պահել եմ․ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին

Ես իմ խոսքը միշտ պահել եմ․ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին

Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա պահելու է պայմանավորվածություն ու չի առաջադրելու վարչապետի թեկնածություն, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արտահերթ ընտրությունների շրջանակում:

«Անկախ ամեն ինչից, ես իմ խոսքը միշտ պահել եմ ու պահելու եմ, թող մնացածը մտածեն»,-ասել է նա:

Խոսելով կայանալիք ընտրությունների մասին՝ Ծառուկյանն ասել է, որ իրենք երկար տարիներ եղել են երկրորդ քաղաքական ուժը, ընտրություններին մասնակցելու են մենակ, գնում են հաղթելու, գնում են իրենց ծրագիրն իրականացնելու, երկիրն այս իրավիճակից հանելու:

  • Կիսվել: