երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկով պահես, տարբեր պատճառներ կբերեն, բայց մանդատը չեն դնի. Նաիրա Զոհրաբյան

Ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկով պահես, տարբեր պատճառներ կբերեն, բայց մանդատը չեն դնի. Նաիրա Զոհրաբյան

Մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում պաշտոններ են զբաղեցնում ընդդիմության քվոտաներով, որոնք անձամբ ինձ ասում էին, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հետ գտնվել Ազգային ժողովի դահլիճում, մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանմին, հավասարազոր է Եռաբլուրը պղծելուն: Այս մասին, այսօր «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Շատ դեպքերում ես համաձայնել եմ այդ գնահատականի հետ եւ ԲՀԿ քաղաքական  խորհրդում ներկայացրել եմ, որ միգուցե գրվենք ամբիոնը:

Հիմա ուզում եմ լսել. Այդ ի՞նչ հարց չի տրվել Նիկոլ Փաշինյանին, որ մտածում եք, որ ահա այդ հարցը տալու եք եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլվելու է: Կամ կա՞ այդպիսի իրավիճակ, որ ԱԺ-ի ներսում ստեղծելու եք եւ հնարավոր լինի նրան գցել թակարդը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ նշելով. «Ես վտահաբար գիտեմ, որ եթե երրորդ նախագահն ասի՝ դրեք մանդատները, ձեր դաշինքի 4 հոգանոց հատվածը մի վայրկյան անգամ չի քննարկի դա, բայց ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկով պահես, իրենք տարբեր պատճառաբանություններ կբերեն, կասեն՝ բայց այսպես, բայց այնպես, հեսա այնպիսի հարց կտանք, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից կընկնի, դա չեն անի»:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ մտնել Նիկոլ Փաշինյանի դաշտ եւ նույն գործիքներով կռիվ տալ, որեւէ ուժի հաջողություն չի բերի. «Իրականության մեջ, կարծում եմ՝ դեռ չի եկել այն պահը, երբ ԱԺ-ում գտնվող բոլոր ուժերը, որոնք չեն ներկայացնում իշխանությունը, որոնք այսօր եկել են այն վերջնական եզրահանգման, թե արդյոք իրենց համար այս պահին պայքարն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին առաջին քայլը մանդատների հանձնումն է: Այդ հարցը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի հարց, բայց դրա հիմաքւմ պետք է դրված լինեն դրան հաջորդող քայլերը»,-ասաց նա:

  • Կիսվել: