ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել. Սուրիկ Խաչատրյան

Ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել. Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված և ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել։

Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին, նա ՀՀ իրավապահների կողմից մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցելու համար։

Կայքի հետ զրույցում Խաչատրյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Սյունիքում տիրող իրավիճակին։ Հարցազրույցի ավարտին Խաչատրյանն ասաց․ «Հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի վաղվա՝ նոյեմբերի 30-ի համարում։

  • Կիսվել: