ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես երևանցի եմ, Արցախը Հայաստան է, իսկ իմ սիրելի հայկական ուտեստը ժենգյալով հացն է. Վիտալի Միլոնով

Ես երևանցի եմ, Արցախը Հայաստան է, իսկ իմ սիրելի հայկական ուտեստը ժենգյալով հացն է. Վիտալի Միլոնով

Ռուս պետական, քաղաքական գործիչ Վիտալի Միլոնովին հարցրել են, թե որն է նրա սիրելի հայկական ուտեստը.«Քանի որ ես երևանցի եմ, ամենից շատ սիրում եմ ժենգյալով հաց»։

Դիտարկմանը, թե դա արցախյան ուտեստ է՝ Միլոնովն արձագանքել է. «Քանի որ Արցախը Հայաստան է, ուրեմն՝ ժենգյալով հացը իմ սիրած հայկական ուտեստն է։ Ես հիշում եմ, երբ պատերազմի ժամանակ ամեն ինչ փակված էր Ստեփանակերտում, մի կին շարունակում էր աշխատել և պատրաստել ժենգյալով հաց»։

  • Կիսվել: