Ես էլ եմ զինվորական և այսօր ԳՇ-ի հետ ժողովրդի կողքին եմ. Երանոսյան
ԳՇ-ն իր վերջնական խոսքն ասաց, ես էլ եմ զինվորական, և այսօր ԳՇ-ի հետ ժողովրդի կողքին ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը:
Լևոն Երանոսյանը նշեց, որ այսօր ժողովրդի հետ է, որտեղ բանակը, այնտեղ էլ ինքը: Նա ասաց, որ իր համար ծիծաղել է, երբ որոշ մարդիկ ասում են՝ զենք են ուղղելու ժողովրդի դեմ: ՛՛Թող մարդիկ, նույն ինքը՝ Քոչարյանը, զենքին տիրապետեն, հետո նոր զենքից խոսեն՛՛,-հավելեց Երանոսյանը:
Հիշեցնենք, որ, մեկնաբանելով ընդդիմության հայտարարութունները, ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու


