Ես դժվար եմ պատկերացնում, որ իմ ցանկացած որոշում դատարանի կողմից կասեցվեր և ես շարունակեի դա անել․ Փաշինյանը՝ Վեհափառի դեմ հետապնդման մասին
ՀՀ-ում կա Սահմանադրություն, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեհափառի դեմ քրեական հետապնդմանը։
«Մնացածն իրավական վերլուծության հարց է, դա համապատասխան մարմինները պետք է անեն։ Ես դժվար եմ պատկերացնում, որ իմ ցանկացած որոշում դատարանի կողմից կասեցվեր և ես շարունակեի դա անել։ Եթե ես դա անեի, իմ դեմ միանշանակ քրեական գործ կհարուցվեր», - հայտարարեց նա։



