Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում. անգրագետ հարցեր ես տալիս. Վահան Քերոբյանը՝ լրագրողին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի՝ 2021թվականի ներքին ներդրումների պլանի հետ կապված հարցին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զայրացած պատասխանեց, որ հրաժարվում է անպատրաստ հարցերին պատասխանել:
«Դուք կարդու՞մ եք վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը, թե՝ ոչ»,- հարցին հարցով պատասխանեց նախարարը:
«Անպատրաստ հարցերին ես հրաժարվում է պատասխանել։ Դուք թվեր չեք կարդում, գալիս եք՝ տալիս եք տրիվիալ, անգրագետ հարցեր:Հրապարակված թվերի վերաբերյալ ավելորդ հարցեր պետք չէ տալ։ Ես ձեզ խնդրում եմ՝ պրոֆեսիոնալ աշխատել»:
Հարցին, թե ինչ ներդրումներ են եղել մեկ տարվա ընթաքում՝ նա պատասխանեց. «Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում։ Կա աշխատանք, որի արդյունքը հրապարակված է՝ 1 տրիլիոն 370 մլրդ դրամ համախառն կուտակում: Ազգային վիճակագրական ծառայությունն այս թիվը հրապարակել է: Ուրիշ հարց տվեք, դուք ոչ թե պետք է առավոտը զարթնեք ու գաք էստեղ հարց տաք, այլ պետք է պատրաստված լինեք: Նորմալ հարց տվեք»: