կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն․ ԱԺ նախագահ

Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն․ ԱԺ նախագահ

«Բոլոր երկրներն էլ պետք է իրար հետ խաղաղ ապրեն, և ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։  Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա․ «Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա․ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնությունը եղել է նաև երրորդ երկրների մասնակցությամբ»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։

  • Կիսվել: