շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել․ Մհեր Գրիգորյանը՝ բարձաստիճան պաշտոնյաների կորոնավիրուսով վարակվելու պատճառի մասին

Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել․ Մհեր Գրիգորյանը՝ բարձաստիճան պաշտոնյաների կորոնավիրուսով վարակվելու պատճառի մասին

Այսօր երեկոյան նախատեսված էր ընդունելություն փակ վայրում, որը հետաձգվել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքը ազդեցություն ունեցա՞վ կորոնավիրուսի տարածման վրա, նա պատասխանեց. «Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել: Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ: Վստահեցնում եմ՝ ոչ»:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ինքը թեստ հանձնել է. պատասխանը բացասական է. «Դուք հիշում եք, որ ես հիվանդացել եմ, լավացել եմ, փառք Աստծո: Պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ 4-րդ դեղաչափով: Ես առաջինը պատվաստվել էի «Սպուտիկ»-ով, բայց երկրորդը պատվաստվել եմ այլ պատվաստանյութով: Բժիշկներն ասացին, որ այդպես ավելի ճիշտ է, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս զույգերը փոխել պատվաստվելիս»:

  • Կիսվել: