շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ես ատում եմ համասեռամոլությունը, ոչ կառուցողական մոտեցումը․ Պետրոսյանը՝ «Սորոսի» գրասենյակին հարող ՀԿ-ների վերաբերյալ

Ես ատում եմ համասեռամոլությունը, ոչ կառուցողական մոտեցումը․ Պետրոսյանը՝ «Սորոսի» գրասենյակին հարող ՀԿ-ների վերաբերյալ

Իշխանությունը գործընթաց է սկսել Հայաստանում ատելության գործընթացը կանխելու, այն պատժելու համար, այդ նպատակով պետք է մշակվի նախագիծ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ԲՀԿ-ական պատգամավորները լքել էին աշխատանքային խմբի նիստը:

«Այդ նախագիծը մշակելու առաջին քայլը եղել է մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խմբի նիստին նաև ես եմ մասնակցել: Իմ թիվ մեկ պահանջը եղել է այն, որ հենց առաջին նիստից նիստերը լուսաբանվեն: Առանձին անդամներ դրան դեմ եղան՝ պատճառաբանելով, որ բովանդակային քննարկումներ չկան: Սակայն պատշաճ կերպով հրավեր չէր ուղարկվել ՀԿ-ներին, ինչի արդյունքում ներկայացել էին միայն մեկ ուժ, մեկ գաղափարախոսություն ներկայացնող, այսպես կոչված Բաց հասարակության հիմնադրամներ հասարակությանը հարող բոլոր կազմակերպությունները: Ստացվում է, որ այդ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցությունը լինելու է անհավասար պայմաններում», նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ արդյունքում ստացվել է այնպես, որ խմբի աշխատանքներին հիմնականում մասնակցում են «Սորոսի» գրասենյակին հարող ՀԿ-ները:

«Իրականում սա շինծու օրակարգ է: Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մի մեխանիզմ է: Ինչ է նշանակում ատելության խոսք: Այո, ես ատում եմ համասեռամոլությունը, տգիտությունը, ոչ կառուցողական մոտեցումը, հայրենիքի դավաճանությունը: Այս ամեն ինչն ատելության առարկա է: Հիմա եթե ես ասեմ, որ ատում եմ այս երևույթները, կարո՞ղ է վաղը մյուս օրը մի նախագիծ ընդունեն ու ինձ պատասխատվության ենթարկեն ատելության մթնոլորտ տարածելու համար: Եթե նրանք կարողանան ինձ նմաններին բացատրել, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատության սահմանը և սկսում ատելության խոսքը, ես նախագիծը կհամարեմ բնական, օրինաչափ երևույթ: Նրանք այդ սահմանը չեն կարող գծել»:

Պետրոսյանը, հատուկ նշեց, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, հայտարարեց, թե սա արվում է, որպեսզի իշխանությանը հաճո ատելության խոսքը մնա անպատիժ, մարդկանց չփռեն ասֆալտին, չծեփեն պատերին, իսկ այն խոսքը, որը կլինի որպես ընդդիմախոսություն, համարենատելության խոսքի տարածում ու պատասխանատվության ենթարկեն:

  • Կիսվել: