«Երկիր, որտեղ ատում են թուրքերին». թուրք բլոգերը Երևանում տեսանյութ է պատրաստել
Երևանում թուրք բլոգեր Ռուհի Չենետը տեսանյութ է պատրաստել, որն անվանել է «Երկիր, որտեղ ատում են թուրքերին», տեղեկացնում է Ռուսարմինֆոն:
Տեսնայութում թուրք բլոգերը բողոքում է, որ ՀՀ ոստիկանությունը ստուգում է իր փաստաթղթերը, ապա սկսում է հարցուփորձ անել քաղաքացիների շրջանում՝ ցանկանալով իմանալ Խոջալուի դեպքերի մասին վերջիններիս տեսակետը:
Երևանի բնակիչները շատ հավասարակշռված պատասխաններ են տվել թուրք բլոգերին՝ իրենց տեսակետը հիմնավորելով փաստերով: Նրանք միևնույն ժամանակ նշել են, որ չնայած տեղի ունեցածին, թուրքերը կարող են հանգիստ քայլել Հայաստանում և խոսել հայերի հետ:
Բլոգերը նաև եղել է Ծիծեռնակաբերդում: Ողջ ընթացքում նա հակահայկական հայտարարություններ է արել: