երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Երևանը պիտի հասկանա, որ չի կարող խոչընդոտել Բաքվին՝ Զանգեզուրի միջանցքը կառուցելու հարցում». Ալիև

«Երևանը պիտի հասկանա, որ չի կարող խոչընդոտել Բաքվին՝ Զանգեզուրի միջանցքը կառուցելու հարցում». Ալիև

Երևանը պետք է հասկանա, որ չի կարող խոչընդոտել Բաքվին՝ ՛՛Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը՛՛ կառուցելու հարցում: Այս մասին տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է. ՛՛Հայաստանը պիտի հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե նրանք մեզ Զանգեզուրով անցում չտրամադրեն, ապա իրենք կլինեն պարտվողը։ Առաջին հերթին այդպիսով կխախտեն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որում հստակ ասված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապ պետք է լինի։ Դա պարտավորություն է՛՛:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կհասնի իր ուզածին:

՛՛Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրի մեր որևէ պարտավորության համար։ Նրանք պետք է դա գիտակցեն և ժամանակ չձգեն։ Միևնույն է, վաղ, թե ուշ, մենք կհասնենք մեր ուզածին՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ լավ կլինի, եթե Հայաստան փոքր-ինչ շտապի:

 

 

  • Կիսվել: