հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Երևանը նոր փողոց կունենա. Փաշինյան

Երևանը նոր փողոց կունենա. Փաշինյան

«Հայտնաբերել ենք, որ Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում, և այս աշխատանքների շնորհիվ Երևանը նոր փողոց կունենա»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում և հավելել, որ առաջարկել է՝ Երևանի քաղաքապետարանի գործընկերները այդ փողոցը անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։

«Բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, մայթեր, որոնք վերականգնվում են Կարմիր կամուրջի հետ։ Նրանք շատ կարևոր մաս են կազմում, և նաև Երևանի պատմամշակութային մի կլաստեր ավելանում է»,- շեշտել է վարչապետը։

  • Կիսվել: