շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանը Մոսկվայի հետ  փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ․ Լավրով

Երևանը Մոսկվայի հետ փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ․ Լավրով

Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ТАСС-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։

«Երևանը Մոսկվայի հետ փորձված դաշնակցային կապն անգամ փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ։ Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում ՝ Ղարաբաղի կորստի համար փորձում են մեղադրել Ռուսաստանին ։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրորվ ։

Նա պնդել է, որ Հայաստանը եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ  բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում:

«Հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որ համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, որոնք ունեն արժեքային ընդհանուր հիմքեր և մշակութային միասնական կոդ»,- շեշտել է նա:

«Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը զարգանում են տպավորիչ տեմպերով։ Սա երկու երկրների հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորագույն օգնությունը Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի արագ աճը «մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ»։

«Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: