կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երեւանը կցանկանար, որ Ռուսաստանն ավելի ուշադիր լիներ իր նկատմամբ եւ ավելի շատ աջակցեր. Մարկեդոնով

Երեւանը կցանկանար, որ Ռուսաստանն ավելի ուշադիր լիներ իր նկատմամբ եւ ավելի շատ աջակցեր. Մարկեդոնով

Երեւանը կցանկանար ավելի մեծ ուշադրություն եւ աջակցություն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ գծով հետխորհրդային դաշնակիցների կողմից, ավելի կոշտ, հստակ գիծ, այն չկա, կան տագնապի որոշ պահանջներ։ Այս մասին «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող  Սերգեյ Մարկեդոնովը։

«Բայց ինձ թվում է՝ կա այն ըմբռնումը, որ տագնապները չպետք է հանգեցնեն խզումների։ Սրա վրա էլ պետք է հենվի դաշնակցությունը, այն բացարձակ անամպ չի լինում։ Դա ուտոպիա է»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ գոյություն ունի որոշ ճեղք տնտեսության եւ աշխարհաքաղաքականության միջեւ։

«Տնտեսությունում մեզ մոտ հաղթական ռելյացիաներ են։ Անգամ այն շրջանակներում, որոնք քննադատում են ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, չկա քննադատություն Եվրասիական տնտեսական միության հանդեպ։ Սա թեմա է, որը հինգ տարի առաջ Հայաստանում ակտուալ էր, բայց այդ ակտուալությունը կորցրել է։ Ոչ ոք լրջորեն չի ասում, որ ԵՄ-ն մեզ կօգնի ԵԱՏՄ-ի փոխարեն։ ԵԱՏՄ-ն բավական լավ է երաշխավորել իրեն»,- ընդգծել է Մարկեդոնովը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է, որպեսզի առաջընթացը խաղաղության հարցում կապված լինի Ռուսաստանի հետ, որպեսզի Ռուսաստանը լինի միջնորդը եւ ճարտարապետը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ 

  • Կիսվել: