երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան. Փաշինյան

Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան. Փաշինյան

Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Այս մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ  տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգել է, որ դիվանագիտությանը նվիրված միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

՛՛Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները՛՛,-ասել է ՀՀ վարչապետը:

 

  • Կիսվել: