ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Երևանը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը դիտարկում է որպես Ադրբեջանին հակազդելու հնարավորություն. ԱԳՆ մամուլի քարտուղար

Երևանը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը դիտարկում է որպես Ադրբեջանին հակազդելու հնարավորություն. ԱԳՆ մամուլի քարտուղար

ԱՄՆ-ի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը Երևանը գնահատում է որպես Ադրբեջանին հակազդելու հնարավորություն: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երևանը մտադիր է օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների շարունակական խախտումներին հակազդելու նպատակով, ինչն ընդհանուր առմամբ ժողովրդավարության սպառնալիք է՛՛:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովը: Այն կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը և կներգրավի մասնակիցների ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև ՀԿ-ների, գործարարների, բարեգործական կազմակերպությունների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը:

  • Կիսվել: