երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանը երբեք էլ չի դադարեցրել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը. Մարուքյան

Երևանը երբեք էլ չի դադարեցրել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը. Մարուքյան

Հայաստանը երբեք չի դադարեցրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
 
«Խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող աշխատանքը երբեք չի դադարել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի դանդաղեցմանը, ապա Հայաստանը փոխանցել է իր մոտեցումները, Ադրբեջանը` պատասխանել։ Մենք մեր պատասխանները կուղարկենք համապատասխան աշխատանքներից հետո նշված ժամկետում»,– ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: