Երևանում մեկնարկում են ավագանու ընտրությունները
Այսօր Երևանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Դրանք են՝
- «Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան)
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
- «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
- «Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
- «Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
- «Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
- «Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
- «Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Ընտրությունների կազմակերպման նպատակով առավոտյան 8-ից մայրաքաղաքում բացվելու են 475 ընտրատեղեմասերը, քվեարկությունը կավարտվի 20:00-ին:
Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար կառավարությունը տրամադրել է շուրջ 275 մլն դրամ։ Երևանի ավագանու ընտրություններում կիրառվելու է 1️362 տեխնիկական սարքավորում։
Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։
Նշենք, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250, այդ թվում նաև Երևանի գրացում ունեցող օտարերկրացիներ։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։
Հավելենք, որ ԿԸՀ հրապարակված տվկալներով՝ Երևան համայնքի ռեգիստրում հաշվառված ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թիվը 14 839 է, որից 10 308-ը՝ ՌԴ քաղաքացի է։