հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր

Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունն ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի:

Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: