Երևանն ու Սոֆիան կհամագործակցեն մի շարք ոլորտներում. Տիգրան Ավինյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանն ու Սոֆիան քույր քաղաքներ են 2008 թվականից։
Երկու երկրների միջև սերտ հարաբերություններն արժեքավոր հնարավորություններ են ստեղծում քաղաքային մակարդակում համագործակցության զարգացման համար»։


