ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանից անկեղծություն ենք ակնկալում. Չավուշօղլու

Երևանից անկեղծություն ենք ակնկալում. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության օգտին, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նա ընդգծել է, որ ՛՛Բաքուն պատրաստ է խաղաղության և առաջարկում է համապարփակ խաղաղության համաձայնագիր՛՛, ինչի քննարկումն ու շուտափույթ ստորագրումը, ըստ թուրք դիվանագետի, շատ կարևոր է

՛՛Երևանից անկեղծություն ենք ակնկալում խաղաղություն կառուցելու հարցում՛՛,-ասել է Չավուշօղլուն և հավելել, որ Ադրբեջանի շահերը ՛՛նշանակալի են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՛՛: 

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Թուրքիան միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կողքին և չի հրաժարվի Բաքվին աջակցելուց:

  • Կիսվել: