երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Սաքունց

Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տա: Այ ամասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած....

Կոռուպցիոն սխեմայով թեկուզ ամենակարևոր հանրային խնդիրների լուծումն անթույլատրելի է:

Կարևորը ոչ միայն նպատակն է, այլ նաև այդ նպատակին հասնելու ճանապարհն ու մեթոդները»,-գրել է Սաքունցը:

Նշենք, որ օրերս քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել էր այն ընկերությունների անունները, որոնք «ԿամԱԶ»-ներ ու այլ գույք էին նվիրել Երևանի քաղաքային իշխանությանը աղբահանություն իրականացնելու նպատակով, ինչը սակայն գաղտնի էր պահվում: Ընկերությունների մեջ էր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող հայտնի «Ալեքս Գրիգ»-ը` չնայած որ թե քաղաքապետարանը, թե անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել էին, որ Ալեքսանյանը բեռնատար է նվիրել քաղաքապետարանին:

Թեման մեծ աժիոտաժ էր առաջացրել լրատվական դաշտում և Հակոբ Կարապետյանը 2 օր առաջ հանդես եկավ ասուլիսով ու ներկայացրեց նվիրատվությամբ ստացված գույքի վերաբերյալ տեղեկատվություն: Ասուլիսին Հայկ Մարությանը ներկա չէր. պարզվեց նա մեկնել է արձակուրդ:

Թե որտեղ է քաղաքապետը մեկնել արձակուրդ ու ինչ նպատակով, մամուլի խոսնակը չպարզաբանեց: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ցուցակի հրապարակումից հետո հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ու հայտարարեց, որ նշված անշարժ գույքերը քաղաքապետարանը ձեռք է բերել շինթույլտվությունների դիմաց ու սա որակել էր կոռուպցիոն ռիսկերով գործընթաց:

  • Կիսվել: