հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Երևանի քաղաքապետը մեկնել է Մոսկվա

Երևանի քաղաքապետը մեկնել է Մոսկվա

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ-Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

 

  • Կիսվել: