ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ  պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասում է հետեւյալը.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:

Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:

Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:

Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»։

  • Կիսվել: