կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել». Բայրամով

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել թուրքական TRT World-ին, որի ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն:

Նա, մասնավոերապես, նշել է. ՛՛Մենք պետք է կենտրոնանանք իրականության վրա, իսկ իրականությունն այն է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Ինչո՞ւ եմ ասում առաջին անգամ, քանի որ «օկուպացիայի» (չակերտները` խմբ.) փաստն այլևս գոյություն չունի։

Կա մոտ 30 տարվա թշնամանք, օկուպացիա, կորուստներ և պատերազմի հետևանքներ։ Բայց մենք կարծում ենք՝ պետք է նայել ապագային: Գիտեք, դա հեշտ չէ մեզ համար, քանի որ հիշողությունը կենդանացնում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել:

Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս այդ առաջարկով։ Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք և իրական քայլեր՛՛:

  • Կիսվել: