երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երեւանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին

Երեւանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին

Երեւանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2022 թվականի փետրվարի 8-ին, ժամը 11-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու արտահեր նիստում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց: Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո  ավագանու առաջին նիստն է։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երեւանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նշենք, որ մասնավորապես, նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման հարցը։ Այս պաշտոնում առաջարկվելու է Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

  • Կիսվել: