ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քվորում չապահովեցին

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քվորում չապահովեցին

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները տապալեցին տապալեցին տրանսպորտի թանկացումը կասեցնելու հարցով նիստը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել տրանսպորտի թանկացման օրակարգով:

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ  ««Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ: Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հիմք ընդունելով ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»:

30 րոպե ընդմիջումից հետո էլ քվորում չապահովվեց և նիստը չկայացավ:

  • Կիսվել: