ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էրդողանը կրկին քննադատում է Հունաստանի իշխանություններին

Էրդողանը կրկին քննադատում է Հունաստանի իշխանություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ քննադատության է ենթարկել Հունաստանի իշխանություններին՝ այս անգամ այդ երկրում բնակվող թուրքերի իրավունքները ոտնահարելու համար։

Նման հայտարարությունների առիթը Աթենքի գլխավոր մուֆթիի (մահմեդականների հոգևոր առաջնորդի) նշանակման մասին՝ Հունաստանի կառավարության օրերս կայացրած որոշումն էր։
 
«Լոզանի պայմանագրի համաձայն՝ Հունաստանը իրավունք չունի մահմեդական հոգևոր առաջնորդներ է նշանակել ճիշտ այնպես, ինչպես մենք իրավունք չունենք մեր երկրում ուղղափառ պատրիարքի նշանակումներ կատարել», - հայտարարել է Էրդողանը՝ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան 18-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում։
 
«Այսօր Արևելյան Թրակիայում թուրքական ծագում ունեցող ավելի քան 150 հազար մարդ է ապրում։ Հունաստանի իշխանությունները, սակայն, նրանց չեն վերաբերում ինչպես երկրի իրավահավասար քաղաքացիների», - հավելել է Էրդողանը։

  • Կիսվել: