Էրդողանը կոչ է արել ՀՀ-ին, ՌԴ-ին, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին վերականգնել խաղաղությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Այդ մասին նա հայտարարել է G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում եմ միջազգային ԶԼՄ-ները։
Թուրքիայի նախագահն ասել է, որ եթե տարածաշրջանի բոլոր երկրները դրական վերաբերմունք դրսևորեն, ապա համագործակցության հարթակ կարող է ստեղծվել՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան․ եկեք 6-ով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ ուղղել է Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Որոշակիորեն բացասաբար է տրամադրված Վրաստանը, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ձևաչափը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր նշած հարթակի ձևավորումը կնպաստի, որպեսզի Անկարայյի և Երևանի միջև հարաբերությունների զարգացումը դրական հունով ընթանա։


