Էրդողանը Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունից, տեղեկացնում է Reuters-ը:
Էրդողանի խոսքով՝ այս «սխալ քայլը» կխանգարի երկկողմ հարաբերություններին: Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «հայելու մեջ նայել» «Եթե դուք խոսում եք ցեղասպանության մասին, ապա նայեք հայելու մեջ եւ գնահատեք ինքներդ ձեզ»,- նշել է նա:
Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, հավելել է, որ ակնկալում է «նոր դուռ բացել» հարաբերություններում եւ հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բայդենի հետ քննարկել բոլոր պայմանավորվածությունները: