Երբ հակառակ ես գնում ալիևյան հռետորիկային, հետևում են նման պրոցեսներ. Սերգեյ Ասատուրով
Այս սցենարը բոլորիս համար սպասելի էր, իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ էլի ինչ-որ մի բան ուզում են հանձնել և այն մարդկանց, ովքեր կարող են խոչընդոտել, նրանց նեյտրալիզացնելու փորձ է, լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի ընկեր Սերգեյ Ասատուրովը։
«Կարող եմ վստահ ասել, որ Լևոնին և նրա ընտանիքին նման քայլերով չեն կարող վախեցնել։ Սա հաստատ կարող եմ ասել։ Սա իրենց համար սովորական երևույթ է և սպասելի էր։ Սրանից ամեն ինչ սպասելի է։ Պարզ է, որ երբ դու ընդդիմություն ես, հակառակ ես գնում ալիևյան հռետորիկային, հետևում են նման պրոցեսներ»,-հավելեց նա։
Նա համեմատականներ անցկացրեց Վեհափառի մասով, որ երբ նա խոսեց Արցախի մասին, նրա հանդեպ էլ հետապնդումներ սկսվեցին։



