շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը ձևավորված է, քննարկվում են ֆինանսավորման հարցերը. վարչապետ

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը ձևավորված է, քննարկվում են ֆինանսավորման հարցերը. վարչապետ

Այսօր ԱԺ-ումմ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն ձևավորել է Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։

Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:

՛՛Ձևավորված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցերը՛՛,-ասաց վարչապետը

Նա նաև նշեց, որ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ:

Փաշինյանի խոսքով՝ մի կարևոր գործողություն պետք է արվի, այն է՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը։ Ըստ վարչապետի՝ այդ ամենը կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ, կամ՛ որևէ ֆորմատով պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի:

՛՛Պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: