կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵՄ-ն փոխարեն պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը․ Շարմազանով

ԵՄ-ն փոխարեն պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը․ Շարմազանով

Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց  մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ, որով իրենց աջակցություն են հայտնում Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։

«Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ Այսօր, ԵՄ-ն փոխարեն պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց իր կողմից, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը», - հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե իրենց համերաշխությունն են հայտնում արցախցի քույրերին և եղբայրներին։

«Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը։

  • Կիսվել: