ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Բորել

ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը (Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի պատճառով) տվյալ դեպքում չի դիտարկվում:

"Պատժամիջոցները ԵՄ գործիքներից մեկն են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակներին հասնելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում։ ԵՄ - ի ջանքերը կենտրոնացած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության միջոցով լուծումներ գտնելու վրա, որին հավատարմություն են հայտնել երկու երկրների ղեկավարները", - հայտարարել է Բորելը՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի հարցմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: