հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս

ԵՄ խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս

Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս:

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Նշենք՝ դեռ մարտին հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։
 
Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

  • Կիսվել: