ԵՄ հատուկ ներկայացուցիչը Փաշինյանի այսօրվա ելույթն ԱԺ-ում անվանել է «կարևոր և հեռատես»
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում այսօրվա ելույթին:
՛՛Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարևոր և հեռատես ելույթն այսօր Ազգային ժողովում. Բազմաթիվ մարտահրավերներ մնում են համապարփակ կարգավորման ճանապարհին, սակայն կարևոր է առաջ շարժվել:
Հայաստանն ունի ԵՄ աջակցությունը արդար խաղաղության որոնման համար՛՛,-գրել է Տոյվո Կլաարը։


